Հասարակություն գլխավոր 

Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել քաղաքացիների վրա. Զոհ ու վիրավորներ կան

Պերմի բնակիչներից մեկը հրացանով կրակ է բացել քաղաքացիների վրա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Նախնական տեղեկություններով, կասկածյալը եղել է ուժեղ ազդող նյութի ազդեցության տակ: Նա նախ կրակել է պատուհանից, հետո դուրս է եկել փողոց ու կրակ բացել քաղաքացիների վրա:

Արդյունքում մի կին է մահացել, վիրավորվել են դեպքի վայր հասած ոստիկանության աշխատակիցներ:

Ի վերջո իրավապահներին հաջողվել է ձերբակալել հանցագործին:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից