Հասարակություն Բարի օր 

Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը լքում են Google-ի գլխավոր տնօրենների պաշտոնները

Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը լքել են ընկերության, այդ թվում նաև Alphabet-ի գլխավոր տնօրենների պաշտոնները: Կորպորացիայի պաշտոնական կայքէջում հայտնվում է, որ այդ պաշտոնում կշարունակի մնալ Սունդար Պիչաին:

Հայտարարության մեջ ասվում է, որ հիմա, երբ ընկերությունն արդյունավետ աշխատում է, եկել է դրա կառուցվածքը պարզեցնելու ժամանակը: Google-ին և Alphabet-ին այլևս պետք չէ երկու գլխավոր տնօրեն և նախագահ: Այսուհետ Սունդերը կդառնա Google-ի և Alphabet-ի գլխավոր տնօրենը:

Պիչաին այս պաշտոնը զբաղեցնում է արդեն 4 տարի: Նա արդեն հայտնել է, որ աշխատանքի կառուցվածքում որևէ փոփոխություն չի անելու: Ինչ վերաբերում է Փեյջին ու Բրինին, նրանք կշարունակեն մնալ բաժնետեր ու տնօրենների խորհրդի անդամ: Նրանք խոստացել են ակտիվ մասնակցություն ունենալ ընկերության աշխատանքներում:

Նույն շարքից