Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ չընդունեց Լուսավոր Հայաստան խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծին դեմ քվեարկեցին Իմ քայլը և ԲՀ խմբակցությունները: Այն չընդունվեց ձայների 89 դեմ, 19 կողմ հարաբերակցությամբ:
