Միջազգային Քաղաքական 

Ադրբեջանում տեղի է ունենում հեղափոխություն. Ովքեր են նշանակվում պաշտոնների

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Ադրբեջանում տեղի է ունենում հեղափոխություն, ես այն կանվանեմ հեղափոխություն առանց իշխանափոխության: Իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս մարդիկ, ովքեր անմնացորդ ծառայել են Ալիևներին, իրենց պաշտոններին հրաժեշտ են տալիս մարդիկ, ովքեր ունեն խորհրդային կամ ռուսական կրթություն և պաշտոնի են նշանակվում մարդիկ, ովքեր Ալիևի անվան հիմնադրմաով կրթություն են ստացել Արևմուտքում և Եվրոպայում:

Այսինքն, ասպարեզ են գալիս բոլորովին այլ մտածելակերպ ունեցող մարդիկ, ովքեր ասպարեզ են իջեցնելու նոր գաղափարներ, նոր նպատակներ...

Ադրբեջանում կատարվող այս փոփոխությունները հեղափոխություն է առանց ցնցումների, որի արդյունքը դժվար է այժմ գնահատել, քանի որ ասպարեզ եկածներից շատերին նույնիսկ անծանոթ է սեփական հասարակությունը»:

Նույն շարքից