Ֆրանսիական LVMH հոլդինգի ղեկավար Բեռնար Առնոն, երեկ՝ դեկտեմբերի 3-ին, կորցրել է 4,8 միլիարդ դոլար: Այս մասին է վկայում Forbes Real Time-ը, որը գործում է իրական ժամանակում, փոխանցում է Լենտան։
Ներկայումս Եվրոպայի ամենահարուստ մարդու կապիտալը գնահատվում է 102,9 միլիարդ դոլար: Նրա ունեցվածքը կրճատվել է այն բանից հետո, երբ հայտնվել են տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները կարող է Ֆրանսիայից ապրանքների նկատմամբ տուրքեր սահմանել։
Forbes-ի տվյալների համաձայն՝ նույն օրը Euronext բորսայում LVMH- ի բաժնետոմսերն անկում են ապրել, և նվազագույն նշագծով արժեցել են գրեթե 2.2 տոկոսով ավելի ցածր, քան նախորդ առևտրային օրվա վերջին:
Բացի այդ, բաժնետոմսերի անկման հետ բախվել են նաև ֆրանսիական մի շարք արտադրողներ: Այսպիսով, «Hermes»-ի արժեթղթերի գինն ընկել է 2,11 տոկոսով, իսկ Kering-ինը՝ 1,7 տոկոսով: