Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարեկ Բաբայանը կփոխարինի Հունան Պողոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-24-ը ներառյալ:

2. Հունան Պողոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:

 

Նույն շարքից