Մոսկվայի Բաքվի փողոցում գործազուրկ քաղաքացին դանակով զինված հարձակվել է խանութի վրա: Այս մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից:
Ոստիկանությունից հայտնում են, որ հարձակվողը մեկ զույգ գուլպա է վերցրել ու դիմել փախուստի՝ հասցնելով 343 ռուբլու վնաս:
Կարճ ժամանակ անց կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Հարուցվել է քրեական գործ: