Օրենքով գող Էդուարդ Սախնովին, ով հայտնի է նաև Սախնո անունով, Նիժնի Տագիլի թիվ 12 գաղութից տեղափոխել են Կուրգանի շրջանի թիվ 6 գաղութ։ Այս մասին հայտում է Znak-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հրապարակման համաձայն, նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել գաղութում Սախնոյի հեղինակության աճի մասին:
Սախնովի «ակտիվությունն» անհանգստության առիթ է տվել նաև այլ քրեական հեղինակությունների: Հրապարակման աղբյուրի համաձայն, Սախնոն սկսել է արագորեն ամրապնդել իր դիրքերը բանտարկյալների շրջանում, և տեղափոխման որոշումը կայացվել է նրա ազդեցությունը թուլացնելու համար:
Նշվում է, որ 2009 թվականին Սախնոն մեղավոր է ճանաչվել առևանգման և հանցավոր համայնք ստեղծելու մեջ: Նրան դատապարտել են 25 տարվա ազատազրկման: