ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային գործարքը, որի առաջին մասը նախատեսվում էր ստորագրել դեկտեմբերին, կարող է հետաձգվել մեկ տարով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լոնդոն կատարած այցի ընթացքում, հայտնում է Reuters-ը:
Նա շեշտել է, որ ինքը որևէ ժամկետ չի դրել, և ինչ-որ կողմից ավելի լավ կլինի սպասել մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, որոնք տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերին:
«Բայց նրանք (Չինաստան) ցանկանում են գործարքը կնքել հիմա, այնպես որ կտեսնենք արդյո՞ք կարող ենք ճիշտ կազմել համաձայնագիրը։ Այն պետք է ճիշտ լինի»,-ասել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտոնյաները նշել էին, որ կողմերը կարող են գործարքի առաջին մասը կնքել այս տարի, բայց դա լիովին կախված է Պեկինի դիրքորոշումից։