Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կառուցել է նոր Սամժիեն քաղաքը, որը պետք է դառնա իդեալական վայր ժողովրդի համար: Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Քաղաքը գտնվում է Չինաստանին սահմանակից տարածքում: Այն զրոյից չի կառուցվել, քանի որ նախկինում արդեն գոյություն են ունեցել բնակավայրեր. Որոշ շենքեր վերակառուցվել են, իսկ որոշներն՝ ամբողջովին քանդվել։
Հաղորդվում է, որ շինարարության մեջ ներգրավվել են նոր տեխոնոլոգիաներ, որոնց արդյունքում, իբր, քաղաքի կառուցման աշխատանքներն արագ են ընթացել։
Ըստ BBC News-ի, քաղաքը կառուցելու համար օգտագործվել է հարկադիր աշխատանք: Հրապարակման համաձայն, Հյուսիսային Կորեայում տեղի բնակիչները հաճախ են ստիպված լինում աշխատել նման նախագծերի վրա: