Հասարակություն 

Կբացատրենք եղելությունը. Ճեպազրույցի հրավեր

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ճեպազրույցի հրավեր։

ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովում թղթեր է ցույց տալիս՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի արել։ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջեւ տարբերությունը չգիտի։

Լրագրող գործընկերներիս հրավիրում եմ ժամը 12.30-ին քաղաքապետարան, որտեղ կբացատրենք եղելությունը եւ կներկայացնենք համապատասխան փաստաթղթեր։

Հրավերս ուղղում եմ հատկապես հեռուստաընկերությունների գործընկերներին, տպագիր մեդիայի համար կտարածենք տեքստ եւ լուսանկարներ։

Շնորհակալություն

#եղիր_տեղեկացված#հերքիր_ֆեյքին»:

Նույն շարքից