Հասարակություն 

Արջը մտել է տուն և հոշոտել 66-ամյա թոշակառուին

Իրկուտսկի շրջանի Վիտիմսկի գյուղում արջը հարձակվել ու սպանել է թոշակառուին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Вести-Иркутск»-ին։

66-ամյա տղամարդն աշխատել է հրշեջ ծառայությունում որպես վարորդ և միայնակ է ապրել գյուղի ծայրամասում: Գիշերն արջը կոտրել է պատուհանը, ներխուժել տուն և հարձակվել տարեց մարդու վրա: Տեղում հայտնաբերվել են արջի ոտնահետքերը:

Կենդանու որոնողական աշխատանքներում ներգրավվել են որսորդները և ոստիկանության աշխատակիցները: Գյուղի բնակիչները, որոնց թիվը կազմում է մոտ 370 մարդ, խնդրել են զգույշ լինել:

Նույն շարքից