Երևանի քաղաքապետը թող մի պահ պատկերացնի, որ քաղաքապետարանը թատրոնի շենքը չէ, պետք է հիշի քարոզարշավի խոստումներն ու կատարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Հայկ Մարությանին և նշելով, որ ինքն ամեն ինչ փաստերով է ասում:
Ծառուկյանն ասաց, որ ամեն ինչ գիտի, տիրապետում է, խոսում է իրականությունը. «Ես երեկ կառավարիչին հանձնարարել եմ, թուղթը ներկայացրել է, հիմա ցույց տամ ու տեսեք, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում»:

Ապա նա ցույց տվեց փաստաթուղթը, որը, իր խոսքերով, ապացուցում է իր խոսքերը՝ կապված հյուրանոցի կառուցման հետ:
ԲՀԿ ղեկավարը նշեց, որ Հայկ Մարությանը պետք է նայի, թե ինչպես էր քարոզարշավի ժամանակ դոշ ծեծելով խոստումներ տալիս ու իրականացնի դրանք. «Իսկ այսօր արդեն երկրորդ տարին է լրանում, թող իր խոստումները կատարի: Մենք ուզում ենք աջակից լինել»: