Հայաստան Քաղաքական 

Թող դատարկ-դատարկ չխոսեն. Ծառուկյանը հայտնեց, թե երբ է շեյխը 18 հոգանոց պատվիրակությունով եկել Հայաստան

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հայտարարություններին, թե իր ասած շեյխը Հայաստան չի եկել, նշեց, որ պետք չէ դատարկ-դատարկ խոսել. «Թող նայեն, ապրիլի 26-ին շեյխն իր ինքնաթիռով 18 հոգով Երևան է եկել: Գնացեք օդանավակայանում նայեք»:

Ծառուկյանի խոսքերով, պետք չէ նման վերաբերմունք ցույց տալ ներդրողների նկատմամբ. «Մարդն ասում է, որ քաղաքապետի հետ հանդիպումից զգացել են, որ ոչ հաճելի մարդիկ են իրենց մոտ»:

ԱԺ պատգամավորի խոսքերով, այստեղ անձնական խնդիր չկա, պետք է թիմ-թիմ չխաղալ, միասին պետք է աշխատել:

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերին, որոնք եղել են հանդիպման ժամանակ, Ծառուկյանը նշել է, որ պետք չէ դատարկ-դատարկ խոսել. «Եթե թագավորը զանգահարել է իմանալու բանակցությունների մասին, պետք է պատասխանել: Ամենակարևորն այն է, որ պետք է արդարացի լինենք, պետք է ասենք ճիշտը: Սխալ է եղել, պետք է ասենք, որ շտկեն, որ այլևս չլինի»:

Հարցին, թե հնարավոր չէ արդյո՞ք հյուրանոց ու հիվանդանոց կառուցել ոչ Երևանի կենտրոնում, ԲՀԿ առաջնորդը նշել է, որ անհնարին բան չկա. «Ուղղակի վթարային շենքեր, տարածքներ կան, մարդիկ պատրաստ են կրկնակի գնով գնել, ուզում են ներդրումներ անել»:

Նույն շարքից