«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.
«Արթուր Վանեցյանն այսօր ակնարկել է, որ Լարիսա Մինասյանը փորձել է կազմաքանդել և դեմորալիզացնել ՀՀ բանակը ստեղծելով մի իրավիճակ երբ բոլոր մայրերը կհրաժարվեն իրենց զավակներին ՀՀ բանակ ուղարկելուց: Այսինքն ըստ էության մենք բանակ չենք ունենա և ադրբեջանը հանգիստ շվշվացնելով մինչև Երևան կմտնի:
Այստեղից արդեն պարզ է դառնում սորոսական «ռեստարտ» խմբի ստեղծման բուն նպատակը՝ գիտության անվան տակ պայքար բանակի դեմ: Եթե սա հաստատվի, ապա ռեստարտականների մայրիկներին կցանկանա ողջ գիտակից հայ հանրությունը: Սա այն խարանն է, որը կհետապնդի ռեստարտականների երեխաներին, թոռներին....
Վանեցյանի հետ իմ հանդիպումը և Սորոսի գործակալների մասին ինֆորմացիայի սինխրոնիզացիան դառնում է օրակարգային»: