Գլխավոր Հասարակություն 

Երկուսն էլ բացառապես դրական են բնութագրվել. Փոխնախարարը՝ Արցախում զոհված ու վիրավորված զինվորներին մասին

analitik.am

Երկու զինծառայողներն էլ բացառապես դրական են բնութագրվել, ինչը հազվադեպ է լինում: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով երկու օր առաջ Արցախում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, ինչի արդյունքում զոհ ու վիրավոր ունեցանք:

Բալայանի խոսքերով, եթե նրանցից մեկը նախապես կոնֆլիկտ ունեցած լիներ, նրանք միևնույն մարտական դիրքում հերթապահության չէին նշանակվի. «Իրոք որոշակի դիլեմաների ենք հանդիպում, որ պետք է հանդիպենք քննիչի կամ դատավորի մասնագիտական գիտելիքներին, որպեսզի պարզ լինի շարժառիթը»:

Փոխնախարարը նշեց, որ անձամբ շփվում է ծնողների ու հարազատների հետ. «Երևի պետք է սովորեցնենք ավելի հանդուրժող լինել: Ծառայությունը ենթադրում է դժվարություններ, կրիտիկական պահեր, որոնք քաղաքացիական կյանքում չեն հանդիպում»:

 

Նույն շարքից