ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը կարծում է, որ դրական է բանակում շարքային կազմում լիդերիներ ունենալը:
«Դա առաջնորդություն է: Ես կարծում եմ, որ մարտական գործողությունների ժամանակ լիդեր պետք է լինի, ում հետևից կգնան: Այստեղ կարևորն այն է, որ այդ առաջնորդությունը ճիշտ օգտագործվի: Ընտանիքի դերը մինչ որդիներին բանակ ուղարկելը շատ մեծ է»,-ասել է Բալայանը: