Հասարակություն 

Գագիկ Ծառուկյանը հայտնեց, թե ինչու գումար չհանգանակեց Մարաթոնի ժամանակ

analitik.am

Ինչ-որ պետք է շարեն, կաստյումը հագած չի եղել, գալստուկը կապած չի եղել, դրա համար չի ընդունել, ինչ-որ զանգ եկավ, չէ՛, թագաժառանգը չէ, թագավորի տղան է: Ամոթ է, էս ձևով երկիր չի կառուցվի, ես բոլորի փոխարեն ամաչում եմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Հայկ Մարությանի և թագաժառանգի ներկայացուցիչների հանդիպման մասին:

«Պետք է անենք հակառակը՝ նայենք, թե ինչն է սխալ, շտկենք այն, որ երկիրը զարգանա: Ես էսքան չարչարվում եմ, ուզում եմ, որ լավ լինի: Սակայն նայելով՝ ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակել, բայց անհարմար է: Բոլորիս երեխաներն են այստեղ ապրում, ուզում ենք , որ բոլորի համար լավ լինի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ինչու Մարաթոնի ժամանակ հանգանակություն չարեց, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ ոչ միայն այս տարի, այլ արդեն մի քանի տարի չի անում. «Ես տարին մեկ անգամ չեմ բարեգործություն անում: Ես ամեն օր իմ ժողովրդի համար իմ հնարավորության սահմաններում իմ ընտանիքի կողմից անում եմ: Ես դա անում եմ ոչ թե տարին մեկ անգամ այլ՝ ամեն օր»:

 

Նույն շարքից