Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, թե ում շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվել, Սիմոնյանն արձագանքեց՝ քանի գլխանի էիք, որ չընտրեիք

analitik.am

 

 

 

Խորհրդարանում ԲՀԿ-Իմ քայլ փոխհրաձգությունը, որը մեկնարկել է դեռ առավոտվանից, շարունակվում է:

 

«Զզվելի է, ուղղակի նողկալի է: Որպես 12 տարվա խորհրդարանական, երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել: Ես հասկանում եմ, որ մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է, ցանկանում եք շեղել»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:

 

«Ձեր սիրելի քաղաքապետը, ով իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, մերժել է, չի հասկացել, չի հասկանում, ունակությունները բավարար չեն: Նրա տեղը թատրոնն է, «Ազիզյանները», իր տեղը «Գառնիկն» է: Հիմա ի՞նչ անենք, այդ մարդը չի կարողանում հնարավոր ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,-ասաց նա:

 

Զոհրաբյանի խոսքերով, սրա մասին է խոսել Գագիկ Ծառուկյանը. «Ես երբևէ որևէ բան չեմ հիշեցրել, բայց հիմա ստիպված եմ հիշեցնելու՝ եթե չլիներ ԲՀԿ-ն, գոնե այս խորհրդարանում գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու, հայտնի չէ, թե որտեղ դուք կլինեիք, ու որտեղ կհայտնվեիք»,-ասաց Զոհրաբյանը՝ դիմելով իմքայլականներին:

 

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն իր հերթին տեղից հայտարարեց․ «Քանի գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք»:

 

 

 

Նույն շարքից