Հասարակություն 

Ադրբեջանն անցնում է մարտական դիրքերի պաշտպանության ուժեղացման ինժիներական աշխատանքների կատարման /լուսանկարներ/

Փորձագետ Կարոն Հովհաննիսյան իր էջում գրում է.

«Ադրբեջանը պաշտոնապես հայտնեց սեփական մարտական դիրքերը նոր պաշտպանիչ , քողարկիչ միջոցներով փոխարինելու մասին:

Դեռևս մեկ ամիս առաջ ես հայտնել էի, որ Ադրբեջանը պիլոտային ծրագրեր է իրականացնում ՝ կապված մարտական դիրքերի քողարկման և պաշտպանության ուժեղացման հետ: Այսօր արդեն պարզ է դարձել, որ առնվազն երկու մեթոդի կիրառությամբ Ադրբեջանն անցնում է մարտական դիրքերի պաշտպանության ուժեղացման ինժիներական աշխատանքների կատարման:

Հարկ եմ համարում նշել, որ օգտագործվում է մի ծրագրի մեջ օգտագործվում է բազալտի թելի հիմքով պլաստիկներ, որոնք թեթև են, ջերմա և ձայնամեկուսիչ են, ագրեսիվ միջավայրի և ռադիացայի նկատմամբ կայուն»:

Նույն շարքից