Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Գեորգի Կիմիչը միացել է Նարեկ Մալյանի՝ «Սորոսականները ստախոսներ են» ֆլեշմոբին /տեսանյութ/

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը դեկտեմբերի 2-ին՝ ՖԲ ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ սորոսականներն, օգտագործելով իրենց իշխանական լծակները հետապնդումների են ենթարկում իրեն և ՎԵՏՕ-ի ակտիվ անդամներին։ Մալյանը հայտնեց, որ ժամկետանց հայցը վարույթ է ընդունվել դատարանի կողմից, ինչն իրավական աբսուրդ է։ Խոսքը վերաբերում է Դանիել Իոննաիսյանի կողմից ներկայացված դատական հայցին, որով վերջինս  պահանջում է  հերքել իր ստախոս լինելու մասին Մալյանի կողմից արված հայտարարությունը։

Ի պատասխան ՎԵՏՕ-ի ղեկավարն իր ուղիղ եթերում հայտնեց, որ ինքն ապացուցել է Դանիելի ստախոս լինելու փաստը, հետևաբար չի պատրաստվում հերքել․ «Ամենևին նրան վիրավորելու նպատակով չեմ ասել, ուղղակի փաստն եմ արձանագրել, որ Դանիել Իոաննիսյանը ստախոս է։ Նա ինձանից պահանջում է 300 000 ՀՀ դրամ։ Ես, ինչպես ասել եմ, հրաժարվելու եմ որևէ տեսակի հերքում տեղադրել՝ այսինքն գիտակցաբար հրաժարվելու եմ կատարել դատարանի օրենքով ուժի մեջ մտած վճիռը»։

Մալյանը նշեց, որ սորոսականներն իրենց իշխանական ողջ լծակներն օգտագործում են, որպեսզի դատարանի կողմից կայացվի ի օգուտ Իոաննիսյանի որոշում։

Հենց այս եթերի  ընթացքում Մալյանը հայտարարեց, որ բազմաթիվ մարդիկ են զանգահարել իրեն և ասել, որ ինքն արտահայտել է նաև իրենց կարծիքն առ այն, որ Դանիելը ստախոս է, և իրենք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այդ 300 000 ՀՀ դրամը վճարելիս։

Հաշվի առնելով մարդկանց ցանկությունը՝ Մալյանը հայտարարեց ֆլեշմոբի մասին, որին կարող են մասնակցել  այն մարդիկ, ովքեր կարծում են, որ բոլոր սորոսականները ստախոսներ են։

Նարեկ Մալյանի կողմից հայտարարված ֆլեշմոբն աննախադեպ տարածում է գտել։ Աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերը նկարահանում են տեսանյութեր և իրենց 1000-ական դրամները փոխանցում՝ նշելով, որ համակարծիք են Մալյանի այն մտքի հետ, որ բոլոր սորոսականները ստախոսներ են։ Մալյանն իր հերթին տեսանյութերը հրապարակում է իր էջում՝ տեղեկացնելով ֆլեշմոբին միացողների մասին:

Այսօր ֆլեշմոբին միացել է նաև գինեկոլոգ Գեորգի Կիմիչը (Պողոսյան):

Նույն շարքից