Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը հայտնեց, թե ինչու երեկ չհանդիպեց իր հրաժարականը պահանջող երիտասարդների հետ

analitik.am

Իրավապահներն ու իրավապաշտպանները համապատասխան գնահատականները կտան երիտասարդների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված ուժի համաչափության մասով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ում հրաժարականի պահանջով էլ հենց երեկ կայացավ բողոքի ակցիան:

«Իմ ունեցած տեղեկություններով, համաչափ է եղել»,-ասաց նախարարը:

Հարցին, թե ինչու ինքը ի վերջո չհանդիպեց ուսանողների հետ, Հարությունյանը հայտարարեց, որ վերջիններիս համար այնքան հետաքրքիր չեն քննարկումները, որքան՝ քաղաքական որոշակի շահարկումները. «Մենք տեղեկություն ունենք, որ նման մի բան պետք է տեղի ունենար հանդիպման ժամանակ, դրա համար նրանց հրավիրել եք այսօրվա նման հարթակներին (Այսօր քննարկում տեղի ունեցավ բարձրագույն կրթության, գիտության վերաբերյալ օրենքի նախագծի վերաբերյալ): Նրանք հրավիրված էին, ու գալու էին»:

Նախարար Հարությունյանը հայտարարեց, որ այլ թեմաների քննարկումների համար էլ են հարթակներ լինելու. «Նրանց հարցադրումներին մենք կամ անդրադարձել ենք, կամ դրանք մեր գործողություններում են, կամ լինելու են այլ հարթակներում քննարկման առարկա»:

Նույն շարքից