Քաղաքականություն 

Լոս Անջելեսում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարաթոն կանցկացվի

analitik.am

Փասադենայի (Կալիֆորնիա) հայ համայնքի ակտիվիստներ  Սոնա Դոնոյան- Արաբյանը և Սաքո Դեֆտերյանը այս կիրակի ևս մեկ անգամ մարաթոն կանցկացնեն Լոս Անջելեսում: Այս տարի մարաթոնը կանցկացվի  «Մենք պահանջում ենք, մենք հիշում ենք» խորագրի ներքո`  ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

 

Ինչպես հայտնում է  Asbarez.com-ը`մարաթոնին մասնակցելու է 25 000 վազորդ, որոնք կհաղթահարեն 41 կմ երկարությամբ ճանապարհը, իսկ հանդիսատեսի թիվը, ըստ կանխատեսումների,  կհասնի մեկ միլիոնի: Ակտիվիստներ Դոնոյան–Արաբյանն ու Դեֆտերյանը մտադիր են հասարակության շրջանում բարձրացնել Հայոց ցեղասպանության շուրջ իրազեկությունը` իրենց մարզաշապիկներին հատուկ ուղերձ պարունակող եռագույն  պատկերով:

 

Նրանց նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել համայնքում, և մարաթոնի մասնակիցները միավորվել են հայոց հարցի մասին իրազեկությունը բարձրացնելու գաղափարի շուրջ:   

 Կիրակի մարզիկներին  կմիանան Փասադենայի Նիկոլ Դումանի անվան Հայ երիտասարդական միության անդամները և Փասադենայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության  սկաուտները:

 

Ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով  Դոնոյան–Արաբյանն ու Դեֆտերյանը մտադիր են ապրիլի 12-ին մարաթոն անցկացնել Փարիզում` Ֆրանսիայի «Նոր սերունդ» Հայ երիտասարդական միության աջակցությամբ:

Նույն շարքից