Հասարակություն 

Հրաժարականի հարց օրակարգում չկա․ Արայիկ Հարությունյանը չի ուզում լինել այլ քաղաքական ուժի կեղծ օրակարգում

analitik.am

Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, և մյուս քաղաքական ուժի պաշատոնյան ինքն է որոշում՝ լինել դրա մի մասը, թե՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է հրաժարական տալ:

Հարությունյանը հայտարարեց, որ իր հրաժարականի մասին հարց օրակարգում չկա:

Ինչ վերաբերում է ուսանողների հետ հանդիպմանը, նախարարն ասաց, որ լինելու է ու լինելու է բաց. «Քննարկումների համար երբեք խնդիր չի եղել: Իսկ հիմա հրաժարականի պահանջով օրակարգը կեղծ է, որոշակի քաղաքական ուժի վերակենդանացման փորձ է, ինչը լավ փորձ չէ ու լավ օրակարգ չէ նրանց համար: Ես այդ խորհուրդը նրանց 3-4 շաբաթ առաջ եմ տվել, ափսոս, որ չեն հետևել»:

Քրական գործերի մասով Հարությունյանն ասաց, որ լինելու են, իսկ ինչ վերաբերում է մետրոյով շրջելուն, նախարարն ասաց, որ ինքը շարունակում է շրջել հասարակական տրանսպորտով, իր նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը միայն դեպի դրականն է փոխվել:

Նույն շարքից