Հայաստան Քաղաքական 

ԲՀԿ-ն այսօր չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ հայտարարեց՝ լքելով խորհրդարանի նիստերի դահլիճը:

Analitik.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հաշվի առնելով Իմ Քայլը խմբակցության պատգամավորների ոչ կոռեկտ պահվածքը՝ այսօր ամբողջ նիստի ընթացքում քաղաքական բոյկոտ են հայտարարել. «Միայն այսօրվա խորհրդարանի նիստը բոյկոտեցինք և դուրս եկանք նիստերի դահլիճից»:

Մեր ճշտող հարցին՝ իսկ կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանին մասնակցելո՞ւ են, Զոհրաբյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մենք այսօրվա նիստը բոյկոտել ենք: Գալու ենք վաղը»:

Նույն շարքից