ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է.
«Այն, ինչ կատարվում է այսօր խորհրդարանում, նման է աբսուրդի թատրոնի, այս իրավիճակը բացարձակ անընդունելի է։ Փաստորեն, մենք փաստերով մատնանշում ենք խնդիրը, որ Հայաստանում գոյություն չունի ներդրումային մթնոլորտ և ահռելի ներդրողներն ուղղակի հրաժարվում են մտնել երկիր, իսկ մեր ընդդիմախոս պատգամավորները, մի ահռելի ֆեյքերի բանակի հետ ձեռք-ձեռքի տված, գրոհում է` փորձելով «ջրել» թեման, մոլորեցնել հանրությանը, մի խոսքով անել ամեն ինչ, որ այս կարևորագույն թեման լռեցվի։
Ախր հասկացե՛ք, դուք մեր դեմ չեք պայքարում, դուք պայքարում եք երկրի տնտեսական զարգացման դեմ, երբ պարզապես հրաժարվում եք ընդունել ձեր սխալները»։