Քաղաքական 

Ես ու Արցախի նախագահն ենք որոշել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար: Այս մասին վարչապետը հայտարարեց խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ:

Փաշինյանի խոսքերով, ՀԱՊԿ նիստում ինքը խոսել է այդ մասին՝ ցույց տալով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրների  ու մեծ հաշվով տարածաշրջանի համար. «Եթե ԼՂ հակամարտության գոտում ունենանք նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար, որոնց համար այդ վիճակում գտնվող Ադրբեջանը շատ լավ հենակետ կդառնա»:

Փաշինյանը նշեց, թե տեղեկություններ ունեն, որ ԻՊ-ի կազմում Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ կան. «Եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանք կարողանան Ադրբեջանում որոշակի հենակետ ունենա, այդ երկիրը նրանց համար շատ հարմար հենակետ է՝ գործելու համար: Ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ անդամ երկրներն են»:

Ինչ վերաբերում է շահարկումներին, որ իր՝ Արցախ գնալու օրերին Ռուսաստանի ԱԳ նախարարն Ադրբեջան է գնացել, Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը վաղուց պլանավորած այց է եղել. «Իմ այցի մասով ես ու Արցախի նախագահն ենք որոշել օրը: Այն ևս վաղուց պլանավորված էր, սակայն հիմնականում եղանակի պատճառով տեղի չէր ունենում: Ես ուզում էի ուղղաթիռով մեկնել, որպեսզի ժամանակն արդյունավետ օգտագործեմ, որպեսզի պլաններից հետ չմնանք, արդյունքում ավելի լավ եղավ, ես ավելի երկար Արցախում եղա: Բնականաբար իմ այցը որևէ կապ չուներ Լավրովի այցի հետ»:

Նույն շարքից