Տեսանյութեր Քաղաքականություն 

Ջինսերով ու բոթասներով են գնացել Մարությանի հետ հանդիպմանը. Փաշինյանի խոսքերով Մարությանը ճիշտ է վարվել «շեյխերի» հետ

analitik.am

 

 

Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցիչներ են, որովհետև, եթե նրանք ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ լինեին, կարիք չէին ունեն Գագիկ Ծառուկյանին խնդրել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը զանգահարի ինձ ու խնդրի, որպեսզի ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի: Նրանք կարող էին դեսպանատան միջոցով դիմել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով շեյխերի թեմայի մասին:

 

«Այո, Գագիկ Ծառուկյանը զանգահարել է ինձ, խնդրել է, ասել է, որ խոշոր ներդրողներ են: Ես զանգել եմ Երևանի քաղաքապետին, ով կիրակի օրով ընդունել է նրանց: Ծառուկյանն ինձ ասել է, որ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչներ: Ես ասել եմ, որ ընդունեն: Մարությանն արարողակարգային կարգով ընդունել է նրանց»,-ասաց Փաշինյանը:

 

Վարչապետի խոսքերով, քաղաքապետի համար տարօրինակ է եղել, որ այդ կարգի մարդիկ պաշտոնական հանդիպման ներկայանում են ջինսերով ու բոթասներով, մայկաներով. «Սա վերաբերմունք է պետական ինստիտուտին: Նրանք Երևանի կենտրոնում հող են ուզել բիզնես դնելու համար, իսկ քաղաքապետն ասել է, որ նման հողեր չկան, գուցե մասնավորն ունենա:

 

Հանդիպման ընթացքում հյուրերի հեռախոսներին զանգեր են եկել, քաղաքապետը ստիպած է եղել անընդհատ ընդհատել իր խոսքը: Երբ երրորդ անգամ զանգել են, քաղաքապետը ենթադրել է, որ խոսակցությունն այլևս հետաքրքիր չէ, շնորհակալություն է հայտնել ու ասել ցտեսություն: Ես կարծում եմ, որ ճիշտ է արել: Եթե մարդիկ կան, ովքեր թույլ են տալիս այդպես վերաբերվել ու իրենց համար ՀՀ պետականությունն այն է, որ ջինսով ու բոթասներով մտնեն ասեն, ապա սխալվում են, այդ ժամանակները պրծել են»:

 

 

 

 

 

Նույն շարքից