Հասարակություն 

Լոնդոնում մահացու վրաերթի է ենթարկվել հայտնի միլիարդատերը

Անգլիայում վրաերթի արդյունքում մահացել է Վոլգոգրադի միլիարդատեր Դմիտրի Օբրետեցկին: Այս մասին հաղորդում է «V1.ru» պարբերականը՝ հղում անելով «Գործընկերներ և Բորովկով» խորհրդատվական գործակալությանը, փոխանցում է Լայֆը։

«Տխուր լուր Լոնդոնից: Մեր հաճախորդն ու ընկերը՝ Դիմա Օբրետեցկին, ամենահզոր բաշխիչ ընկերության «Magnat Trade Enterprise»-ի հիմնադիրն ու սեփականատերը, կոմայից դուրս չի եկել»,-ասվում է հայտարարության մեջ:

Հրապարակման համաձայն՝ գործարարը մահացել է նոյեմբերի 30-ին, սակայն նրա հարազատները չեն բացահայտել դեպքի մանրամասները:

Դմիտրի Օբրետեցկին Վոլգոգրադի հայտնի միլիարդատերերից է, ով հայտնի դարձավ ոչ միայն գործարարների, այլև ֆուտբոլասերների շրանում: «Եվրո-2008»-ում նա ինչ-որ կերպ հայտնվել է Հոլանդիայի երկրպագուների շարքերում և բուռն կերպով արձագանքել Ռուսաստանի թիմի յուրաքանչյուր գոլին:

Նույն շարքից