Հասարակություն Տեսանյութեր 

Օդեսայի կենտրոնում քոլեջ է այրվում․ կան տուժածներ, տարհանվել է ավելի քան 40 մարդ /Տեսանյութ, լուսանկարներ/

analitik.am

Օդեսայի տնտեսագիտության, իրավունքի և հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի շենքում հրդեհ է բռնկվել: Դեպքի մասին հաղորդվել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությանը, փոխանցում է Լայֆը:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է առավոտյան՝ երրորդ հարկում: Հրդեհի տարածքը մոտ 2000 քմ է: Գերատեսչությունից հայտնում են, որ կրթական շենքից տարհանվել է ավելի քան 40 մարդ:

Ըստ գերատեսչության վերջին տվյալների՝ հրդեհի արդյունքում առնվազն 9 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում՝ 3 հրշեջ:

Նույն շարքից