Քաղաքական 

Ասֆալտին փռելու մասին ճոռոմ-ճոռոմ խոսալուց բացի այս մարդիկ ոչնչի ունակ չեն. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.

«Աշխարհում ամենաթանկ կապիտալը մարդկային հարաբերություններն են՝ ընկերական, համագործակցային և փոխվստահելի: Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ապացուցել, որ գործարար հարաբերություններ հաստատելու գործում հավասարը չունի: Ծառուկյանը շատ հարուստ արաբ ներդրողներ է գտել, հետներն ընկերացել, վստահություն վաստակել: Այդ մարդկանց հրավիրել է Հայաստան, սեղան նստել հետները, ցույց տվել երկիրը, սիրահարվեցրել երկրին: Այս մարդիկ պատրաստվում էին միլիոններ ներդնել մի երկրում, որտեղ իրենց ընդունում են, իրենց հետ ընկերություն են անում:

Բայց պարզվեց՝ արաբ ներդրողները խաբվել են: Նրանք խաբվել են Ծառուկյանի ընկերությանն ու հյուրասիրությանը՝ բախվելով Հայաստանում իշխանությունը զավթած դիլետանտների անդաստիարակ վերաբերմունքին: Ասֆալտին փռելու մասին ճոռոմ-ճոռոմ խոսալուց բացի այս մարդիկ ոչնչի ունակ չեն: Միայն ատել ու քանդել գիտեն: Այնպես, ինչպես դեռ քարը քարին չդրած քանդեցին Ծառուկյանի հրավիրած արաբ ներդրողների բիզնեսներն ու բարեգործական ծրագրերը»:

Նույն շարքից