Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, մեկնաբանելով հրատապ լուրը, նշեց, որ ըստ էության կարող է ասել այն, ինչ հրապարակաված է մամուլում. «Հիշում եք, որ Հայաստանում ժամանակին կար գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման ծրագիր: Մենք նոր Ավինյանի հետ կարդալիս հիշեցինք, որ մեր կառավարությունն է այդ ծրագիրը փակել՝ համարելով, որ այն կոռուպցիոն ծրագիր է, գյուղացիներին իրականում որևէ բան չի տալիս»:
Փաշինյանի խոսքերով, ՀՔԾ հաղորդագրությունից պարզվում է, որ մրցույթ է հայտարարվել, որի ժամանակ էժան գին է առաջարկվել. «Ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է դիզվառելիքը գնել այն ընկերությունից, որը ոչ թե էժան է առաջարկել, այլ «Ֆլեշից»: Կարծում եմ, որ քննությունը կպարզի ամեն ինչ: Որևէ ավել բան չեմ կարող ասել»: