Հասարակություն 

Ջայլամաբուծական ֆերմայում հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, ջայլամաբուծական ֆերմայում թափառող շները հոշոտել են ջայլամներին: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ջայլամաբուծական ֆերմայում, հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ:

Նույն շարքից