Քաղաքական Միջազգային 

Կիմ Չեն Ընի զիլ ֆոտոշարքը լեռներում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Պեկտուսանի սուրբ լեռան ստորոտում գտնվող ռազմական փառքի վայրեր: Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, փոխանցում է Լայֆը:

Ինչպես նշվում է, այս վայրերում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնական բանակի դեմ պայքարող պարտիզանները ճամբար են կառուցել:

Իր ուղևորության ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել երիտասարդներին կրթել «Պեկտուի հեղափոխական ավանդույթների» համաձայն, որպեսզի երկրի բնակչությունն «ապրի անսանձ ոգով» և հաղթահարի առկա դժվարությունները:

«Այժմ ամբողջ կուսակցությունը, ամբողջ բանակը և ամբողջ ժողովուրդը, չնայած իմպերիալիստների աննախադեպ շրջափակմանը և ճնշումներին, ամբողջ հզորությամբ և սեփական ուժերով զարգացնում են անսասան հոգևոր ուժ ունեցող հզոր և բարեկեցիկ սոցիալիստական ​​հայրենիքի կառուցումը»,-ասել է Կիմ Չեն Ընը:

Պարտիզանների ճամբարներ այցելելուց հետո Կիմ Չեն Ընը բարձրացել է սուրբ լեռ:

Նույն շարքից