Հասարակություն 

Հայկական ֆուտբոլը ողբալի վիճակում է. ՀՀ նախկին վարչապետ

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն իր էջում գրում է.

«Հայկական ֆուտբոլը ողբալի վիճակում է։ Ֆուտբոլը, որ կարող է էմոցիոնալ դաշտում ազգի հավաքագրման լրջագույն գործոն դառնալ։ Կառավարամերձ բդեշխների տիրակալության ժամանակը անցյալում է։ Ֆուտբոլիստի նկատմամբ ճորտատիրական դրսևորումները՝ նույնպես։ Ֆուտբոլիստը Արժեք է։ Հենց Այս գիտակցությամբ է պետք ֆուտբոլը կառավարել։

Մեզ ֆուտբոլում ազգանվեր ու գաղափարական մարդ է պետք։ Կայացած և իր սերը ու նվիրումը գործունեությամբ ապացուցած հայորդի։ Իմ ընկեր Արսեն Աղաջանյանը հենց այդպիսին է։ Կոչ եմ անում Խորեն Հովհաննիսյանին, Հենրիկ Մխիթարյանին, Սարգիս Հովսեփյանին, Մարկոսին, Յուրաին, Ռոբերտին, բոլոր նրանց, ով հայկական ֆուտբոլում վաստակ ունի՝ կանգնեք Արսենի կողքին, ձեր հեղինակությամբ ճնշում գործադրեք քվեարկողների վրա. Վերակենդանացման և Հառնելու նման շանս մեր ֆուտբոլը դեռ չի ունեցել:

Առա՛ջ, դեպի ՀԱՂԹԱՆԱԿ, տղերք!!!»:

Նույն շարքից