Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ժամեր առաջ Ադրբեջանը փաստացի վերջնագիր է ներկայացնում հայկական կողմին։ Ու գիտե՞ք ինչն է նոնսենս։ Այն, որ պաշտոնական Երևանը այդ փաստը Ադրբեջանի դեմ շուռ տալու ոչ մի հնարավորություն չունի։ Որովհետև Փաշինյանի, մեղմ ասած, չմտածված հայտարարությունները կտրել են մեր դիվանագիտության լեզուն։ Որովհետև մի րոպե ծափահարությունների արժանանալու համար Փաշինյանը ոտնակոխ է արել բանակցությունների սեղանի մեր շահավետ դիրքը։ Որովհետև Արցախի հարցում հստակ քաղաքականություն մշակելու փոխարեն Փաշինյանը հույսը դրել է իր կնոջ «խաղաղասիրական» կոչերի վրա։ Նա էլ Մեհրիբան Ալիևային է հրավիրում Արցախ՝ ադրբեջանական մուղամ լսելու։
Այսքանից հետո ուզում եք, որ ակնկալիքներ ունենա՞մ արտգործնախարարների հանդիպումից։ Լու՞րջ»: