Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը: