Բրիտանացի թագուհի Էլիզաբեթ II-ը թոշակառուներին խորհրդանշական ողորմություն է բաժանել միջոցառման ժամանակ, որն ամեն տարի անցկացվում է Ավագ հինգշաբթի։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ծեսը կայացել է Անգլիայի հյուսիսային Շեֆիլդ քաղաքի մայր տաճարում։ Թագուհուն ուղեկցել է ամուսինը՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը։ Բրիտանացի միապետների կողմից բարեգթության բաշխման ավանդույթը սկիզբ է առել XIII դարում։ Մեր օրերում այն խորհրդանշական բնույթ է կրում։ Թոշակառուներին հատուկ հուշ-մետաղադրամներով երկու դրամապանակներ են տրամադրվել։ Այս տարի բարեգթության դրամապանակներ են ստացել 89 տղամարդիկ և 89 կանայք։ Թիվը պատահական չէ ընտրված. ապրիլի 21-ին թագուհին կդառնա 89 տարեկան։
Առաջին դրամապանակում եղել են երկու հոբելյանական մետաղադրամներ՝ ի հիշատակ այդ տարվա հիշարժան ամսաթվերի։ Երկրորդ դրամապանակում եղել են արծաթե դրամներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 89 պենս։