Հասարակություն 

Չեչնիայում միլիոնավոր ռուբլիներ կտրամադրվեն Կադիրովի հոր անունով շքանշանների համար

Չեչնիայի կառավարությունը նախատեսել է 4,6 միլիոն ռուբլի տրամադրել պետության առաջին նախագահ Ահմատ Կադիրովի անունով շքանշաններ պատվիրելու համար:

Հայտնի է, որ 10 շքանշան կպատրաստվի 750 հարգի ոսկուց և կնվիրվի Չեչնիայի առաջին նախագահի հիշատակին: Շքանշանի մի կողմում կլինի նրա դիմանկարը, իսկ մյուս կողմում՝ նրա ասույթը. «Հայրենասիրությունն ապացուցում են ոչ թե խոսքով, այլ գործով»:

Շքանշանները կզարդարվեն նաև թանկարժեք քարերով և պատրաստ կլինեն մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը:

Նույն շարքից