Քաղաքական 

Եմենից ՀՀ քաղաքացիներ են տարհանվել. Տիգրան Բալայան

Եմենում, որը վերջին օրերին դարձել է ռազմական հակամարտության թատերաբեմ (միայն արաբական երկրների զինված ուժերի կոալիցիայից 3000–5000 հոգանոց ռազմական կոնտինգենտ է տեղափոխվել) եղել են տարհանված ՀՀ քաղաքացիներ, որոնց թիվը դեռ հստակ չէ: Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

 

 

«Հայ համայնքի մասին չեմ կարող ասել, բայց եղել են ՀՀ քաղաքացիներ, որոնք, հիմնականում պայմանագրային աշխատողներ են»,- ասաց ԱԳՆ խոսնակը և հավելեց, որ ՀՀ քաղաքացիները տարհանվել են Ռուսաստան:

 

 

Հիշեցնենք, որ մարտի լույս 26-ի գիշերը արաբական 9 երկիր` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ռազմական գործողություններ էին սկսել Եմենում` օդային հարվածներ հասցնելով այդ երկրում իրենց տիրապետությունը հաստատած զինյալների դիրքերին:

 

 

Իսկ Տարհանման հնարավորություն տված այս մարդասիրական ակցիան ռուսաստանյան կողմն իրականացրել է Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Եմենի հետ համատեղ ջանքերով:


Աղբյուր՝ tert.am

Նույն շարքից