Հայաստան Քաղաքական 

Ինչ կապ ունի Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի գործի հետ

Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարզվում է, Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել մի կոռուպցիոն գործով, որը մենք բացահայտել էինք դեռ 2013 հոկտեմբերին։

Գործարքի կոռուպցիոն բնույթը երեւում էր արդեն նրանից, որ սուբսիդավորել էին ո՛չ թե սպառողներին, այլ մատակարարին։ Իսկ հիմա ՀՔԾ֊ն պարզել է նաեւ, որ տենդերը կեղծվել է հենց Սերժ Սարգսյանի ուղիղ հանձնարարությամբ։ Մնում է պարզել այդ կեղտոտ գործում Տիգրան Սարգսյանի դերակատարությունը, առանց որի հանցակցության այս գործը առաջ չէր գնա։ Մեր նախագահությունը ԵԱՏՄ֊ում իսկը ժամանակին ավարտվում է։

Հարցուպատասխանի տեքստն ու տեսագրությունը կցված են»:

Նույն շարքից