Գլխավոր Քաղաքականություն 

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ. Մանրամասներ

analitik.am

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը:

Այսպիսի պայմանավորվածություն նախարարները ձեռք են բերել Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին կայացած հանդիպմանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ նախարարների հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ: Կողմերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ բանակցային գործընթացում առկա վիճակը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ին, ապա նախարարության կայքը դեռ լռում է, իսկ խոսնակի ֆեյսբուքյան էջում վերջին գրառումը հանդիպման մեկնարկի մասին է:

 

Նույն շարքից