Քաղաքականություն 

Փոխարժեքների ցանկացած տատանում սկսում է ազդել փոխադարձ տնտեսական հոսքերի վրա․ ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար

analitik.am

Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական արժույթի ներմուծում դեռ չի ծրագրվում, բայց քննարկվում է արժութային կոորդինացիայի անհրաժեշտությունը: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:



«Մենք դա դեռ մի քանի տարի առաջ էինք հասկանում. երբ մաքսային միություն է ստեղծվում, փոխարժեքների ցանկացած տատանում սկսում է ազդել փոխադարձ տնտեսական հոսքերի վրա: Այդ խնդիրները նվազագույնի հասցնելու համար մակրոտնտեսական կոորդինացիայի և արժութային կոորդինացիայի ավելի բարձր մակարդակ է պետք»,- նշել է Վալովայան:



Փետրվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին և կառավարությանը հրահանգել է մինչև սեպտեմբերի 1-ը որոշել ԵՏՄ-ի շրջանակներում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունը:



Մարտի վերջին Պուտինն առաջարկել է քննարկել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արժութային միության ստեղծումը:

Նույն շարքից