Հասարակություն 

Միասին ապրել են 68 տարի և մահացել մեկ օրվա տարբերությամբ

ԱՄՆ Մինեսոտա նահանգում ապրող ամուսինները միասին ապրել են 68 տարի և մահացել են մեկ օրվա տարբերությամբ: Այս մասին հայտնում է USA Today-ը:

Հարսանիքից որոշ ժամանակ անց Ռոբին և Կորին Ջոնսոնները բնակվել են Նորսլենդում գտնվող ֆերմայում: Նրանք այնտեղ ապրել են 67 տարի, աճեցրել են եգիպտացորեն, սոյա և ցորեն, ինչպես նաև զբաղվել են երեխաների դաստիարակությամբ: Նրանք պարբերաբար այցելել են տեղի եկեղեցի:

Վեց ամիս առաջ նրանց առողջական վիճակը վատթարացել է, և նրանք հոսպիտալացվել են: Ռոբինին ախտորոշել են քաղցկեղ, իսկ Կորինին՝ սրտի անբավարարություն: Կինը մահացել է նոյեմբերի 24-ին, 87 տարեկան հասակում, իսկ տղամարդը՝ մեկ օր անց՝ 88 տարեկանում։

Ամուսիներն ունեն 7 երեխա, 14 թոռ և 15 ծոռ: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:

Նույն շարքից