Միջազգային Քաղաքական 

Զելենսկին հրաժարվել է խոսել ռուս լրագրողի հետ և անջատել է հեռախոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է «60 րոպե» ծրագրի հաղորդավար, լրագրող Օլգա Սկաբեևայի հետ, սակայն հրաժարվել է շարունակել խոսակցությունը և անջատել է հեռախոսը: Հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվել է «Россия 1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Լենտան:

Սկաբեևան խոսակցության սկզբում ներողություն է խնդրել Ուկրաինայի նախագահից՝ նրան աշխատանքից շեղելու համար, և քանի որ նա շտապ հարցով չէր զանգահարել, Զելենսկին չի շարունակել խոսակցությունը․ «Ներեցեք, ես կշարունակեմ շփվել իմ գործընկերների հետ»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Սկաբեևան պատասխանել է, որ իրենց խմբագրությունը չի կարողացել կապ հաստատել նախագահի մամուլի ծառայության հետ, և խնդրել է ժամանակ տրամադրել, սակայն պետության ղեկավարն անջատել է հեռախոսը:

Ռուս հաղորդավարուհին առաջարկել է Զելենսկիին զրուցել և պատրաստակամություն հայտնել հանդիպել Կիևում կամ չեզոք տարածքում:

Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ չի ցանկանա շփվել ռուս լրագրողների հետ: Հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահը բացատրել է, որ ինքը ժամանակ չունի արձագանքելու բոլոր լրատվամիջոցներին, ովքեր «հակված չեն Ուկրաինայի անկախությանը»:

Նույն շարքից