Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Սերբիայի նախագահը «մոռացել է» սեղմել Պուտինի ձեռքը /Տեսանյութ/

analitik.am

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մոռացել է սեղմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը, ինչպես դա պահանջում է արարողակարգը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է լրագրող Օլգա Սկաբեևան Telegram-ի իր ալիքում, փոխանցում է Լենտան։

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են երկու երկրների ղեկավարները հանդիպում, ինչից հետո Պուտինը մեկնում է ձեռքը, սակայն Վուչիչը չի նկատում և զբաղեցնում է իր տեղը։ Այնուհետև Ռուսաստանի նախագահը Վուչիչին ցույց է տալիս տեսախցիկները և նորից մեկնում ձեռքը։

Հիշեցնենք, որ Պուտինի և Վուչիչի հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Սոչիում։

Նույն շարքից