Բարի օր Իրավական 

Զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկը հայտնաբերվել է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը զորակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր»,-ասված է հրապարակման մեջ:

Նույն շարքից