Միջազգային Քաղաքականություն 

Տնտեսությունը փրկելու համար Չինաստանը կստեղծի «գերհզոր» խոզեր

analitik.am

Չինաստանում փորձում են բուծել գենետիկորեն ձևափոխված խոզի տեսակ, որը դիմացկուն է ցուրտ եղանակին և անձեռնմխելի է աֆրիկյան խոզերի ժանտախտին: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Առևտրային պատերազմի, բնակչության արագ աճի և ռեսուրսների անկման, ինչպես նաև ԱԽԺ համաճարակով պայմանավորված, Չինաստանը, ԱՄՆ-ը և մսամթերքի մյուս խոշոր սպառողներն ու արտահանողները բախվում են սննդի անվտանգության ապահովման և շուկայում ապագա մատակարարման հետ կապված խնդիրներին: Նման երկրների կառավարությունները դիմել են գենետիկական ինժեներիային՝ գերհզոր խոզեր ստեղծելու համար:

«Փորձերի օգնությամբ հետազոտողները բուծում են խոզեր, որոնք ավելի շատ մկանային զանգված ունեն և ավելի դիմացկուն են ցուրտ եղանակին: Բացի այդ, նրանք փորձում են խոզերին հնարավորություն տալ դիմակայել մահացու վիրուսներին, ներառյալ՝ ԱԽԺ-ին»,-պարզաբանել են գործակալությունում:

Նույն շարքից