Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Սերբիայի նախագահը Պուտինի հետ բանակցությունների ժամանակ խոսել է ռուսերենով /Տեսանյութ/

analitik.am

 

 

 

Սոչիում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ խոսել է ռուսերենով։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Россия 24»-ը, փոխանցում է Լենտան։

 

Վուչիչը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման գործում շարունակական աջակցության և օգնության համար:

 

Բացի այդ, նա նշել է, որ կողմերը շատ բան են արել գազատարի կառուցման համար․ «Սա հսկայական ներդրում է, հիանալի հնարավորություն մեր երկրի զարգացման համար, մեր ժողովրդի հուսալի ապագայի համար»,-ասել է Վուչիչը:

 

 

 

 

Նույն շարքից