Հասարակություն 

Ահազանգ. Ամերիկյան համալսարանից Դերենիկ Դեմիրճյան փողոց տանող ճանապարհի երթևեկելի հատվածում քարեր են թափվել

analitik.am

Դեկտեմբերի 5-ին, ժամը 08:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան համալսարանից Դերենիկ Դեմիրճյան փողոց տանող ճանապարհի երթևեկելի հատվածում քարեր են թափվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ քարերը թափվել են Լեռ Կամսարի փողոցի ճամեզրին կառուցված պարսպից:

Փրկարարները թափված քարերը (5 հատ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Նույն շարքից